դիմակահանդես
Առաջին ալիքն արդեն մի քանի օր է ինչ գովազդում է մեզ մոտ ռուսական ՆՏՎ հեռուստաալիքի շնորհիվ հայտնի դարձած «Մասկի» հեռուստանախագծի հայկական տարբերակը, որը կրում է «Դիմակահանդես» անվանումը»: Այս հեռուստանախագծի ամբողջ հետաքրքրությունը մասնակիցների գաղտնիությունն է, քանի որ ժյուրիի ու հեռուստադիտողի համար ամենաինտրիգայինը կռահելն է, թե ո՞վ է այս կամ այն դիմակի ներքո։ Բայց, այլ բան է,…
• Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս է տեսել Արամ Խաչատրյան, Հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից (մշակումները երկու դաշնամուրի համար) ժողովածուն (Երևան, Ամրոց Գրուպ, 2020): Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի, կազմող` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան: Նոտագրքում ներկայացված է նաև Րաֆֆի Խարաջանյանի՝ Արամ Խաչատրյանի մասին գրած եռալեզու էսսեն, որում անդրադարձ է կատարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների յուրահատկություններին և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկություններին:
Jean Paul Gaultier-ի նոր օծանելիքի գովազդում հնչել է Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսից» մի հատված: Օծանելիքը կոչվում է «Սկանդալ Փարիզում» (Scandal in Paris): Գովազդի հերոսուհին ռուս մոդել Իրինա Շեյքն է:
Բրազիլայի Սան Պաուլու քաղաքում անցկացվել է ամենամյա դիմակահանդես, որի ժամանակ սամբայի «Rosas de Ouro» («Ոսկե վարդեր») պարային դպրոցն իր ելույթը նվիրել է Հայաստանին և հայ ժողովրդին: «Viva Hayastan» խորագրով ներկայացումը հինգ թեմաներից է բաղկացած եղել՝ «Դրախտ՝ Արարատի դաշտավայրում», «Քրիստոնեություն», «Հայ հերոսներ», «Մշակույթ» և «Մայր Հայաստան»: Շոուն սկսվել է 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչմամբ, դրան…
Ռիո դե Ժանեյրոյում ավանդաբար մարտի 1-ին քաղաքապետը դիմակահանդեսի արքային է հանձնել բանալիները, սրանով հայտարարվում է ուրախ ազգային տոնի մեկնարկը: Դիմակահանդեսի պատճառով ամբողջ շաբաթ քաղաքի կենտրոնական փողոցները կաթվածահար կլինեն: Այս մասին գրում է Reuters-ը: Միջոցառման ծրագիրը բաժանվում է երկու մասի՝ ժողովրդական դիմակահանդես, որին մասնակցում են տոնի սիրահարները, պաշտոնական մաս՝ Բրազիլիայի սամբայի լավագույն դպրոցների մասնակցությամբ: Քաղաք են…
Իտալական Վիարեջո քաղաքում անցկացվում է Եվրոպայի ամենախոշոր դիմակահանդեսը: Տոնակատարության օրերի ամենագլխավոր հերոսներն են պապե մաշե հսկա տիկնիկները: Այս տարի օվկիանոսների ախտոտման դեմ պայքարի շրջանակում ներկայացվել է կետի ֆիգուր, որը պատված է պլաստիկե թափոններով: Ակցիայի նպատակն է՝ կոչ անել խոշոր ընկերությւոններին փաթեթներ պատրաստել առավել քիչ վնասակար նյութերից: https://youtu.be/CZFZgaHmcwI