Դմանիս
Երկրաշարժ Վրաստանում
Վրաստանի Դմանիս քաղաքից 22 կիլոմետր արևմուտք գրանցվել է 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԻՆ-ից։ Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Տուժածների կամ ավերածությունների մասին տվյալներ չկան։
Երկրաշարժ՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում
Նոյեմբերի 26-ին, տեղական ժամանակով ժամը 04:45-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 00:45-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.4 մագնիտուդով երկրաշարժ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Դմանիսի քաղաքից 16 կմ հարավ-արևմուտք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։
Երկրաշարժ է գրանցվել Վրաստանի Դմանիս քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք
Նոյեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05։26-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 01:26-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.0 մագնիտուդով երկրաշարժ Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Դմանիսի քաղաքից 22 կմ հյուսիս-արևմուտք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժի զգացվածության վերաբերյալ ահազանգեր չկան։