դոկտոր
Նուբար Աֆեյանին ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի
Երևանի պետական բժշկական համալսարանը հուլիսի 21-ին կհյուրընկալի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող, Moderna ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանին: Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի համավարակի ազդեցությանը, կորոնավիրուսի դեմ պատվաստումների հնարավորություններին և դրա կարևորությանը: Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Մահացել է դոկտոր Նորայր Դավիդյանը
ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Խորն ափսոսանքով տեղեկացնում ենք, որ մահացել է բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը խորին ցավակցություն է հայտնում Նորայր Դավիդյանի հարազատներին և մտերիմներին՝ նրա մահվան կապակցությամբ»: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2456092504684097&id=100008501146123&__cft__[0]=AZUt58UnosAVIm-pzeTgejm6uDnZF7WKzKC3WpVy6KODk4dJv5LLo0UxEuyWSB5XqTuXtShucG_YNPSexGbJvh8PzJHZtTNO-URFKje4f4s5sx5AL4MmZbXAoLGzJSV1BJ4&__tn__=%2CO%2CP-R
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։ Հանրապետության նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ: Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական…
Մնացեք տանը. բժիշկների հորդորն ամբողջ աշխարհից (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Այսօր՝ 21.03.2020 թ.-ին, Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ին պատկանող Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հաղորդեց կորոնավիրուսի 24 նոր բացահայտված դեպքերի մասին։ Այս պահին, ըստ պաշտոնական տվյալների Հայաստնում առկա է բացահայտված 160 կորոնավիրուսով վարակի դեպք։ Ըստ միջազգային աղբյուրների, որոնք օգտվում են պաշտոնական լրահոսներից, կա կորոնավիրուսի տարածման մոտ 275 հազար դեպք։ Ցավալիորեն, վարակի տարածումը տեղի է ունենում…




