Դոմինիկ Ռաաբ
1 միլիոն ֆունտ ստերլինգի օգնություն Արցախին՝ Մեծ Բրիտանիայից
Մեծ Բրիտանիայում՝ ԿԽՄԿ-ի խնդրանքով, որոշել են 1 միլիոն ֆունտ ստերլինգի հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին։ Այս մասին հայտնում են երկրի ԱԳ նախարարությունից։ Նշվում է, որ դրա մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը։ Նախարարի խոսքով՝ այդ օգնության շնորհիվ ԼՂ-ում տուժած հազարավոր մարդիկ կստանան անհրաժեշտ բժշկական ապրանքներ, սննդամթերք ու ավելի անվտանգ ապաստարաններ։
Մեծ Բրիտանիան Բելառուսից հետ է կանչել իր դեսպանին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները, ի նշան զորակցության Լեհաստանին և Լիտվային, որոշել են Բելառուսում իրենց դեսպանին հետ կանչել։ Այս մասին իր Twitter-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Մեծ Բրիտանիան դատապարտում է լեհ և լիտվացի դիվանագետներին վտարելու մասին Բելառուսի որոշումը։ Բացարձակապես չհիմնավորված է և միայն մեկուսացնում է բելառուս ժողովրդին։ Ի նշան զորակցության՝ մենք…
Կանադան ու Մեծ Բրիտանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը
Արցախա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությանն անդրադարձ են արել Կանադայի ու Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները։ Դոմինիկ Ռաաբը և Ֆրանսուա Շամպայնն իրենց անգանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի շփման գծում խոշորամսշտաբ ռամական գործողությունների վերաբերյալ հաղորդագրություններով։ Նրանք կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակն ու վերականգնել բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։




