Դոնեցկի և Լուգանսկի անկախություն
ՌԴ կոպտորեն ոտնահարել է միջազգային իրավունքի հիմքերը՝ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը․ Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը՝ Ռուսաստանը «կոպտորեն ոտնահարել է» միջազգային իրավունքի հիմքերը, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչպես նաև խախտել է երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Այս մասին հայտնել է Известия պարբերականը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանձնարարությամբ ուկրաինական դիվանագիտությունը ներկայումս օգտագործում է դիվանագիտական ողջ «զինանոցը»՝ զինված…
Ողջունում եմ ՌԴ նախագահ Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը: Այդ մասին ասված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Facebook-ի էջում: «Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք: Անկախ պետականության կերտումը և նրա…