Դորիանս
«Դորիանսը» 10 տարվա դադարից հետո նոր երգ է ներկայացրել
«Դորիանս» ռոք խումբը ներկայացրել է իր նոր աշխատանքը։ 10 տարվա դադարից հետո խմբի անդամները միավորվել են ու հեղինակել՝ «Մենք պիդ կանգնինք» երգը։ Երգը նվիրված է Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքներին։ Երգի պրոդյուսերը Վահագն Գևորգյանն է։ Խոսքերը հեղինակել է՝ Վարդան Զադոյանը, իսկ երաժշտությունը՝ Գոռ Սուջյանը։ Երգի տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
Dorians-ը կրկին միավորվել է
Գրեթե 10 տարի գոյություն չունեցող Dorians խումբը կրկին միավորվել է և նոր ստեղծագործություն հեղինակել, որը կոչվում է «Մենք պիդ կանգնենք»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պրոդյուսեր Վահագն Գևորգյանը։ Նա նշել է, որ տեսահոլովակի նկարահանումներն արդեն ավարտվել են ու երգը շուտով կներկայացվի երաժշտասերներին։ Գևորգյանի խոսքով՝ Dorians-ին վերամիավորելու միտքն իր մոտ ծագել է պատերազմի օրերին,…