Դութխու
AzerGold-ը Քարվաճառում հանքավայրի ուսումնասիրություն է կատարում
Ադրբեջանական «ԱզերԳոլդ» ընկերությունը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի Դութխու հանքավայրում ուսումնասիրություն է իրականացնում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ընկերության խոսնակ Արիզ Թարվերդիևն ասել է, որ ենթադրաբար՝ Դութխու գետի ավազանում կան ոսկու, արծաթի և պղնձի պաշարներ։ Նա նշել է, որ այժմ հեռակա հետազոտություն է արվում, իսկ մյուս տարվա ապրիլից արդեն լայնածավալ հետազոտական աշխատանքներ կկատարվեն։