դպրոցական ավտոբուս
Դպրոցական ավտոբուսների անվտանգությունը, նորարարությունը և արտակարգ իրավիճակների արձագանքը․ ինչ է ցույց տալիս 2025-ը
2025 թվականը ԱՄՆ դպրոցական ավտոբուսների ոլորտում նշանավորվել է անվտանգության, նորարարության և աշակերտների հերոսական քայլերով՝ ընդգծելով ինչպես տեխնոլոգիական զարգացումները, այնպես էլ խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը։
Սիմկո շրջանի հյուսիսային գոտու դպրոցական ավտոբուսները չեղարկվել են վատ եղանակի պատճառով
Սիմկո շրջանի հյուսիսային գոտում դպրոցական ավտոբուսները չեղարկվել են վտանգավոր եղանակի պատճառով՝ ազդելով Էլմվեյլի, Միդլենդի, Պենետանգիշենի և Օրիլիայից աշակերտների վրա։ Դպրոցները շարունակում են աշխատել, իսկ մյուս գոտիներում երթևեկությունը նորմալ է։
Ավստրալիայում վթարի է ենթարկվել դպրոցական ավտոբուս
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հոսպիտալացվել են տարրական դասարանների մի խումբ աշակերտներ, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է, գրում է BBC-ն։ Դպրոցից դուրս եկող ավտոբուսը տեղափոխում էր 45 աշակերտ, երբ բեռնատարը թիկունքից հարվածել է։ Հարվածի հետևանքով ավտոբուսը շրջվել է, երեխաներին դուրս են բերել փրկարարները 5-11 տարեկան ինը երեխա տեղափոխվել է հիվանդանոց,…
Անկարայում դպրոցական ավտոբուսը բախվել է շենքի պատին․ կան տուժածներ
Անկարայի Սինջան թաղամասում դպրոցական ավտոբուսը բախվել է շենքի պատին։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով տուժել է 10 մարդ։
Ողբերգական դեպք ԱՄՆ-ում․ դպրոցական ավտոբուսի վրա կրակոցներից 15-ամյա տղա է զոհվել
ԱՄՆ-ի Փիտսբուրգ քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ անհայտ անձինք կրակ են բացել դպրոցական ավտոբուսի ուղղությամբ, որի հետևանքով 15-ամյա մի տղա է զոհվել։ Այս մասին ասվում է տեղի ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Նշվում է, որ ավտոբուսում եղել են միայն վարորդն ու այդ 15-ամյա պատանին։ Սկզբում տղան վիրավորվել կրծքավանդակի շրջանում, որից հետո նրան ծանր վիճակում…
Հնդկաստանում դպրոցական ավտոբուս է շրջվել
Դպրոցական ավտոբուսը, որը 50 երեխա էր տեղափոխվում, Հնդկաստանի Գունտուր քաղաքում շրջվել է, հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին: Այս մասին հայտնում է NDTV-ն: Տուժածներից առնվազն 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալով՝ ավտոբուսի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Տեխասում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին, կա զոհ
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին: Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել հենց ռելսերի վրա, որից հետո գնացքը բախվել է ավտոբուսին: Վիրավոր աշակերտներից մեկին ինքնաթիռով տեղափոխել են Դալլասի հոսպիտալ, բայց չի հաջողվել վերջինիս կյանքը: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը նույնպես հոսպիտալացվել է: Աղբյուր` shantnews.am








