դրամաշնորհային ծրագիր

  • ՀՀ ԲՏԱՆ. Գործնական հմտությունների կատարելագործում դրամաշնորհային մրցույթ

    ՀՀ ԲՏԱՆ. Գործնական հմտությունների կատարելագործում դրամաշնորհային մրցույթ

    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ) հայտարարում է «Գործնական հմտությունների կատարելագործում» դրամաշնորհային մրցույթ՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանակներում։ Մրցույթի նպատակն է աջակցել թեմատիկ միջոցառումների կազմակերպմանը, որոնք կնպաստեն մասնագիտական հմտությունների զարգացմանը և տեխնոլոգիական ոլորտի առաջխաղացմանը։ Մրցույթի ընդհանուր բյուջեն կազմում է 32 միլիոն ՀՀ դրամ։ Ֆինանսավորումը կտրամադրվի դրամաշնորհի տեսքով՝ համատեղ կրթական նախաձեռնությունների և…

  • ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած  ՀՀ իշխանությունների համար

    ԵԽ-ն սկսել է դրամաշնորհային ծրագիր Արցախից բռնի տեղահանված հայերին ընդունած ՀՀ իշխանությունների համար

    Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը (Եվրախորհրդի մաս), ելնելով ղարաբաղցի հայերին աջակցելու իր հանձնառությունից, սկսել է դրամաշնորհային սխեմա՝ աջակցելու Հայաստանում Ղարաբաղից փախստականներին ընդունող տեղական իշխանություններին: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում։ Հայաստանի տեղական իշխանությունները կարող են դիմել դրամաշնորհների՝ փախստականներին…

  • Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

    Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում ամփոփվել է «Ամառային դպրոց խոցելի խմբերի համար» ծրագիրը

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախորդ մրցութաշրջանի դրամաշնորհային ծրագրով իրականացված «Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոց խոցելի խմբի երեխաների համար» ծրագիրն ամփոփվել է: Սեպտեմբերի 11-ին գրադարանի ճեմասրահում ցուցադրվել են մանկապատանեկան ստեղծագործական անվճար խմբակներ հաճախած երեխաների աշխատանքները, իսկ թատերական խմբակի պարապմունքներն ամփոփվել են թումանյանական մոտիվներով հեքիաթների բեմադրությամբ: Ծրագրի փոքրիկ շահառուներն ամռան 3 ամիսներին հնարավորություն են ստացել…