ԵԱՀԿ նախարարներ
Զոհրաբ Մնացականյան՝ «ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ 25-րդ նախարարական խորհրդի նիստին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Զոհրաբ Մնացականյանի ելույթում, մասնավորապես, ասված է. «Սա առանձնահատուկ տարի է Հայաստանի համար: Մայիսին Հայաստանում Թավշյա խաղաղ հեղափոխության հաղթանակն ի ցույց դրեց հայ հասարակության վճռականությունը կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության համակարգի և…
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հանդիպել են Միլանում
Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։ Այս առումով ծավալվեց մտքերի օգտակար փոխանակություն, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:…


