եա
Թիմի հաջողության բանաձևը սերն է. հայ բասկետբոլիստուհին մեկնաբանել է իրենց հաղթանակը
Հայաստանի Մ18 տաեկանների բասկետբոլի աղջիկների հավաքականի ավագ Անի Հովհաննիսյանն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տարած հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականին տրված մեկնաբանությունում ասաց. «Մեր թիմը շատ լավն է, բոլորը պայքարող են և կամքի ուժ ունեն։ Այս հաղթանակը սպասելի էր, բոլորս մտադրված էինք հաղթելու և սպասելիքները արդարացան։ Թիմի հաջողության բանաձևը սերն է, բոլորս սիրում ենք իրար, բոլորս վստահում…
Հաղթական մեկնարկ պատանեկան ԵԱ-ում
Թբիլիսիում մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 2 ներկայացուցիչները՝ 52 կգ քաշային Յուրա Բաբլումյանն ու 54 կգ քաշային Նարեկ Ներսիսյանը հաղթանակ են տարել և դուրս եկել 1/8 եզրափակիչ: Այսօր ռինգ դուրս կգան 43 կգ քաշային Ռուբեն Անտոնյանը, 56 կգ քաշային Արթուր Մկրտչյանը, 59 կգ քաշային Արտակ Մանուկյանը, 38,5 կգ…
Մ18 Եվրոպայի առաջնություն. հայ բասկետբոլիստուհիների երկրորդ հաղթանակը
Անդորրայում ընթացող կանանց Եվրոպայի մինչև 18 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունում Հայաստանի ընտրանին տոնեց երկրորդ հաղթանակը` 74-55 հաշվով առավելության հասնելով Վրաստանի նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Փաթիլ Յակուբյանը, ով վաստակեց 20 միավոր: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայ բասկետբոլիստների մրցակիցը ալբանացիներն էին
Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց Մ18 տարեկանների հավաքականը պարտվեց Անդորրայում անցկացվող Եվրոպայի C դիվիզիոնի երկրորդ խաղում: Հայ բասկետբոլիստները 57:77 հաշվով զիջեցին ալբանացիներին: Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին խաղում Արեգ Վաթյանի սաները 81:82 հաշվով պարտվել էին Մալթային: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Մ18 Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի բասկետբոլի հավաքականի կազմը
Հուլիսի 28-ից օգոստոսի 4-ը Անդորրայի Անդորրա լա Վելյա քաղաքում տեղի կունենա բասկետբոլի մինչև 18 տարեկան տղամարդկանց Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանը հրապարակել է հավաքականի կազմը. 1. Դանիել Խանի – ԱՄՆ 2. Էդգար Բեգլարյան –Հայաստան 3. Դավիթ Քարամյան – Հայաստան 4. Ալեքս Զոհուր Ալեն – ԱՄՆ 5. Լևոն Վաթյան – Հայաստան 6.…
Հայ ըմբիշը արծաթե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի և դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի: Վարուժան Անտոնյանը (55 կգ) և Արման Խաչիկյանը (65…
Եվրո-2020. այսօրվա բոլոր հանդիպումները
Ֆուտբոլի 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում հունիսի 10-ին մեկնարկում է չորրորդ տուրը։ Այսօրվա բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22։45-ին։ A խումբ Չեխիա – Չեռնոգորիա Բուլղարիա – Կոսովո B խումբ Ուկրաինա – Լյուքսեմբուրգ Սերբիա – Լիտվա D խումբ Դանիա – Վրաստան Իռլանդիա – Ջիբրալթար F խումբ Իսպանիա – Շվեդիա Ֆարերյան կղզիներ – Նորվեգիա Մալթա –…
Հայ ազատ ոճային ըմբիշները 2 բրոնզե մեդալ են նվաճել
Իսպանական Պոնտեվեդրայում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 6-1 հաշվով հաղթեց շվեցարացի Տոբիաս Պորտմանին ու դարձավ բրոնզե մեդալակիր: Մինչև 79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար պետք է գոտեմարտեր ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակի հետ, սակայն մրցակիցը չներկայացավ և Ավագյանը դարձավ բրոնզե…
Թիմը կարող էր անել ավելին. Արմեն Բաբալարյան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն ամփոփել է Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ: «Ընդհանուր առմամբ, գոհ եմ այն ըմբիշներից, որոնցից մեդալ էինք սպասում՝ նվաճեցին, բայց թիմը ունակ էր ավելիին: 82 կգ քաշային կարգում Կարեն Խաչատրյանը նույնպես…
Հայ ըմբիշները ԵԱ-ից վերադարձան 4 մեդալով
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Սահակ Հովհաննիսյանը (60 կգ) նվաճեց բրոնզե մեդալ: Հայկ Մելիքյանը եզրափակիչում մրցեց վրացի Գեորգի Շոթաձեի հետ և պարտվեց…
Ըմբիշ Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի երիտասարդական չեմպիոն
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվեց Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալը վիճարկեց մոլդովացի Միհայ Պետիչի հետ և հաղթեց 2 րոպե 30 վայրկյանում՝ 8:0: Ամոյանը հունիսի 4-ին մեկնարկել էր որակավորման փուլից և տարել 4 հաղթանակ: Նա ուժեղ էր գտնվել իտալացի (9:0), թուրք (6:1), վրացի…
Հայ ըմբիշը երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) դարձավ Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը 9:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի նկատմամբ: Հրաչյա Պողոսյանը պայքարը սկսել էր հունիսի 4-ին և 3 վստահ հաղթանակներից հետո դուրս եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր…
Կիոկուշին կարատեի հավաքականը Գերմանիայում կմասնակցի 2-րդ KWU երիտասարդական ԵԱ-ին
Վաղը՝ մայիսի 17-ին, Կիոկուշին Կարատեի Ազգային Ֆեդերացիայի հավաքականը նախագահ Սպարտակ Գապարյանի գլխավորությամբ մեկնում է Գերմանիա՝ Բեռլին, մասնակցելու 2-րդ KWU Եվրոպայի երիտասարդների առաջնությանը։ Մրցաշարին 26 երկրի` 12-ից 17 տարեկան 400-ից ավելի մարզիկ է մասնակցելու: Մրցաշարը կանցկացվի 2 օրվա ընթացքում ` մայիսի 18 և19, 3 տատամիներում: Կլինի նաև ուղիղ հեռարձակում: Մասնակցում են նաև տարբեր երկրներից մրցավարներ, Հայաստանից…













