եզրափակիչ խաղ
Մխիթարյանը պատրաստ կլինի Ֆեյենորդի դեմ եզրափակիչ խաղին
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կկարողանա օգնել իր թիմին Կոնֆերենցիաների լիգայի եզրափակչի «Ֆեյենորդի» դեմ խաղում։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։ Մխիթարյանը շարունակում է ապաքինվել վնասվածքից։ Հենրիխը պլանավորում է հաջորդ շաբաթ վերադառնալ ակտիվ մարզումների։ Կոնֆերենցիաների լիգայի «Ռոմա» – «Ֆեյենորդ» եզրափակիչը կկայանա մայիսի 25-ին՝ Տիրանայում:
Կիսամերկ երկրպագուհին «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» խաղի ժամանակ ներխուժել է դաշտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեմպիոնների լիգայի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» եզրափակիչ խաղի ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել․ կիսամերկ երկրպագուհին ներխուժել է դաշտ։ Նա հասցրել է հասնել դաշտի կենտրոնական հատված։ Երբ անվտանգության աշխատակիցները մոտեցել են, կինը չի դիմադրել և հեռացել է դաշտից։ https://www.youtube.com/watch?v=1bo42ulRy-U Հավելենք, որ խաղում «Լիվերպուլը» կարողացավ 2:0 հաշվով հաղթանակ տանել «Տոտենհեմի» նկատմամբ և նվաճել ՉԼ-ի գավաթը։


