եզրափակչում է
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Կահիրեում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է: Այս մասին հայտնել են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից: Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը։ Օղակների վարժության եզրափակիչը կկայանա այսօր՝ փետրվարի 17-ին, իսկ հենացատկի եզրափակիչը՝ փետրվարի 18-ին։