Ելիզավետա Ազարյան
Մահացել է Ալբերտ Ազարյանի տիկինը
Մահացել է հռչակավոր մարմնամարզիկ, «Ազարյանական խաչի» հեղինակ Ալբերտ Ազարյանի տիկին՝ Ելիզավետա Ազարյանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի Facebook-ի էջում։ ՀՄՖ-ն իր ցավակցությունն է հայտնել է Ելիզավետա Ազարյանի հարազատներին։ Նշենք, որ Ազարյանը մարմնամարզության Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։

