Եկատերինբուգ
Ողբերգական վթար Պերմ-Եկատերինբուրգ մայրուղում․ կան զոհեր
Ռուսաստանի Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու 50-րդ կիլոմետրին ողբերգական վթար է տեղի ունեցել։ Man բեռնատարը չի իջեցրել թափքը, շարժման ընթացքում հարվածել է հետիոտնային վերգետնյա անցումին, որը փլուզվել է։ Դրա տակ է մնացել ոչ միայն բեռնատարը, այլ նաև հանդիպակաց ուղղությամբ երթևեկող «Գազելը»։ Այս մասին տեղեկանում ենք Պերմի ՆԳՆ ծառայության մամուլի բաժնից։ Ըստ աղբյուրի՝ 2 ավտոմեքենաների վարորդները տեղում մահացել են։…

