եղանակային անբարենպաստ պայմաններ
Կուզբասի մի քանի քաղաքներում սև ձյուն է տեղացել: Տարածաշրջանի բնակիչներն ասում են, որ դա հաճախ հանդիպող երևույթ է: Սև ձյան պատճառ է համարվում ածխի փոշին, որն օդ է արտանետվել վերամշակման գործարանում անսարքությունների հետևանքով: Դատախազությունը փորձում է պարզել՝ արդյո՞ք օդի աղտոտումը գերազանցել է թույլատրելի նորման: Նահանգային իշխանությունները համարում են, որ այս ամենին նպաստել են նաև ածխի…
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում Խաղաղօվկիանոսյան հզոր փոթորիկը իր հետ բերել է հեղեղումներ և սողանքներ: Արմատախիլ են եղել հարյուրավոր ծառեր: Այս մասին հայտնել է BBC-ն: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով նահանգի հյուսիսային շրջաններից տարհանվել են հազարավոր մարդիկ: Հեղեղումների հետևանքով նաև վնասվել են բազմաթիվ տներ և ավտոմեքենաներ: Daybreak video of the #Sausalito mudslide that trapped a woman in her house…
Մոսկվայի օդանավակայաններում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 50 չվերթ. հայտնում է РИА Новости-ն: Մոսկվայի ժամանակով 09.45-ի դրությամբ` «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 16 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում 6 չվերթ հետաձգվել է, 17-ը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 13 չվերթ: