եղեռն
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից…
Այսօր` ապրիլի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում ուղիղ եթերի ժամանակ խոսել է ապրիլի 24-ին կազմակերպված միջոցառումների մասին: Վարչապետը հայտնել է, որ իր կարծիքով 100 տոկոս անթերի չէին, թեև ապրիլի 24-ի երեկոյան տեղի ունեցած միջոցառումը շատ ավելի մոտ էր անթերիին: «Մենք նաև քննարկում ենք, որ հաջորդ տարիներին, այն դեպքում, երբ Ծիծեռնակաբերդի ավանդական երթը տեղի կունենա,…
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Facebook-ում գրառում է կատարել և լուսանկարներ հրապարակել: Մայր Աթոռը հայտնում է, որ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ Պատարագի սրբազան արարողություն է տեղի ունեցել Սուրբ Գայանե վանքում: Նրանք մասնավորապես գրել են. «Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի…
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է կատարել: Նա հայտնում է, որ այսօր հարգանքի տուրք կմատուցի Ծիծեռնակաբերդում: Հայտնենք, որ նախագահը քիչ առաջ այցելեց Ծիծեռնակաբերդ: Արայիկ Հարությունյանը մասնավորապես գրել է. «Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայրենակիցներ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին այսօր հարգանքի տուրք կմատուցեմ համահայակական ուխտատեղի դարձած Ծիծեռնակաբերդում: Դա Արցախի Հանրապետության ընտրված նախագահիս ոչ պաշտոնական,…
ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Սումգայիթյան հակահայկական ջարդերի տարելիցի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը: «Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անասելի դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Սումգայիթյան եղեռնագործությունը նշանավորեց ղարաբաղյան հակամարտության սկիզբը, երբ Ադրբեջանը ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ հայտին պատասխանեց…
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ահա՝ ինչին մասնակցելուց հրաժարվեց Նիկոլ Փաշինյանը։ Դրանով ՀՀ իշխանությունն ուրացավ Երկրորդ աշխարհամարտում զոհված 300 հազար հայ զինվորներին, դրանով խուսափեց Եղեռնի ու Հայրենազրկման զոհ դարձած միլիոնավոր հայերի ձայնը լսելի դարձնել»։ https://www.facebook.com/tigrankhzmalyan/posts/2778380672195469
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնն ու բոլոր նրանց հիշատակը, որոնք տառապել են 20-րդ դարի ամենասարսափելի զանգվածային կոտորածների պատճառով: 1915 թվականից սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիներին մեկ ու կես միլիոն հայեր աքսորվեցին, սպանվեցին կամ մահվան երթի դուրս եկան: Հիշատակի այս օրը մենք…