Եղնիկներ
Արցախ աշխարհում մի անառիկ անկյուն կա, որտեղ բազում ջանքերի գնով էլ թշնամին չկարողացավ ոտք դնել։ Այդ աշխարհը մնաց անառիկ նվիրումի՝ անդավաճան նվիրումի ու համախմբման արդյունքում։ Այդ մեծ ու փոքր հաղթանակի, պարտության մեջ աներկբա է մարդ արարածի թափած ջանքերը՝ սեփական կյանքը բազմիցս մահից «խլելու» համար։ Արման Ջանազյանը մեկն էր այն համառ զինվորներից, ովքեր չնահանջեցին ու չզիջեցին։…
Պաշտպանության բանակը հայտնում է, որ համացանցում ակտիվորեն շահարկվող լուրերն այն մասին, թե իբր <<Եղնիկներ>>-ի զորամասի մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմը պետք է լքի զբաղեցրած դիրքերը և որին իբր ընդդիմանում է հրամանատար Կարեն Ջալավյանը, իրականությանը չի համապատասխանում: Տվյալ տեղամասում ՊԲ ստորաբաժանումները շարունակում և շարունակելու են իրականացնել մարտական հերթապահություն: https://www.facebook.com/artsakhdefencearmy/posts/3855104421188566
Արցախի նախագահի հրամանագրով արցախյան գոյապայքարի և ապրիլյան պատերազմի օրերից հայտնի լեգենդար հրամանատար Կարեն Աղասիի Ջալավյանը, ում զինվորական կենսագրությունը շարունակում է հերոսականության նոր դրվագներով հարստանալ սեպտեմբերի 27-ից սկսած ու շարունակվող մարտական գործողությունների ընթացքում, պարգևատրել է «Ոսկե արծիվ» շքանշանով և արժանացել Արցախի հերոսի կոչման: Խորհրդանշական միջոցառումը տեղի է ունեցել բանակի մարտական կառավարման կենտրոնում՝ ՊԲ-ի բարձրագույն հրամկազմի ներկայությամբ:…
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ասուիսի ընթացքում հայտնեց, որ դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չեն ունեցել: Ընթացել են շատ ակտիվ մարտական գործողություններ՝ Օմարից մինչև Արաքս: «Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ: Իհարկե, հակառակորդինը անգամներով ավելին է, ինչպես միշտ: Զարմանում եմ Ադրբեջանի իշխանության մարդկային որակների առումով, որովհետև հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում՝ շատ անտարբեր է իրենց երկրի…
Գործարար Բակուր Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Եղբորս տղան 4 տարի առաջ ծառայում էր Ղարաբաղում: Զորամասը ժողովրդի լեզվով ասած կոչվում է Եղնիկներ: Ես չգիտեմ՝ ինչի են ասում Եղնիկներ, բայց առաջին անգամ երբ եղա այնտեղ մտածեցի, որ միայն եղնիկը կարա բարձրանա էդ բարձրունքները (նոր իմացա, որ Շահեն Մեղրյանի Եղնիկներ ջոկատի անունով ա կոչվում): Ապրիլյան քառօրյայից…