ենոքավան
Հովազի հարձակումից փրկված քաղաքացին մանրամասներ է պատմում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ենոքավանի անտառներից մեկում հովազը հարձակվել է իր կենդանիներին հաշվելու գնացած քաղաքացու վրա: Բազմաթիվ խոր վերքերով 35-ամյա Արման Գաբրիելյանին տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: Արման Գաբրիելյանը պատմեց, որ 3 օր կիսակեր խոզեր է գտել։ Այդ օրն էլ գնացել է խոզերին գտնելու և հենց այդ ժամանակ էլ հանդիպել է կենդանուն։ «Ամիս ու կես ա՝ խոզերը պակասում են»,-նշեց…
Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում. Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ենոքավան, որտեղ նրան ներկայացվել է համայնքի զարգացման ռազմավարությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետը նաև ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։ «Իմ բարեկամ, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ լավ օր անցկացրինք Ենոքավանում»,-գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում՝ կցելով հանդիպումից տեսանյութ:
Վարչապետին է ներկայացվել Ենոքավանի զարգացման ռազմավարությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 24-ին այցելել է Տավուշի մարզի Ենոքավան համայնք: Վարչապետին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: Այցի շրջանակում վարչապետին է ներկայացվել «Ենոքավանի զարգացման ռազմավարություն 2025» նախագիծը, որի առանցքային ուղղությունը համայնքում զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտների զարգացումն է: Ռազմավարությամբ ակնկալվում է Ենոքավանը դարձնել արկածային տուրիզմի կենտրոն և…




