Եռաբլուր
Եռաբլուրում ոստիկանության գործողությունների առնչությամբ ծառայողական քննություն է կատարվում
Սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության գործողությունների առնչությամբ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից: Եռաբլուրում միջադեպ էր տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ:
Տղամարդը Եռաբլուրից հափշտակել է զոհված եղբոր շիրիմին այցելության եկած քրոջ դրամապանակը
Մայիսի 31-ին՝ ժամը 17:25-ին, ՊՆ «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրից ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի բաժին հեռախոսագիր է ստացվել առ այն, որ անհայտ անձը պանթեոնի տարածքից գողացել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող, մայոր Գեորգի Լյովայի Մինասյանի շիրիմին այցելության եկած վերջինիս քրոջ՝ Մ. Խաչատրյանի դրամապանակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր և այլն։ Ռազմական ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումներն…
Վարչապետն ու Պաշտպանության նախարարն այցելել են Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Տեղի է ուենցել ԱրմՀայԹեք 2022 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը Արցախի առաջնագծում իրադրությունը մնում…
Գողություն և գողության փորձ է կատարավել Եռաբլուրից
ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ փետրվարի 26-ին ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ վաշտի ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 57-ամյա տղամարդու: «Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 2 ծալովի դանակ: Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մեթամֆետամին է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ապօրինի հատվել է 46 ծառ․ հայտնաբերվածը տեղափոխվել է…
Պատգամավոր Լուսինե Բադալյանը ներողություն է խնդրել՝ Եռաբլուրում կատարվածի համար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է օրերս համացանցով շրջանառվող հայտնի տեսանյութին, որտեղ երևում էր, թե ինչպես է ինքը ծիծաղում Եռաբլուրում։ Հայաստանն ու Գերմանիան 30 տարի է ունեն դիվանագիտական հարաբերություններ Մոսկվան շահագրգռված է Հնդկաստանի հետ ՀԱՊԿ-ի կապերի խորացմամբ «Սիրելի՛ հայրենակիցներ, Վերջին օրերին սոցիալական մեդիայում հայտնվեց Եռաբլուրի մոտակայքում գաղտնի նկարահանված…
Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից ի՞նչն է իր համար անընդունելի․ Միրզոյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսեց հայ-ադրբեջանական սահմմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի մասին։ Միրզոյանն ասաց, որ Ադրբեջանը դեռ չի հստակեցրել, թե հայկական կողմի առաջարկներից որ մասն է իր համար անընդունելի։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ իրենք փորձում են պարզաբանումներ ստանալ, թե ի՞նչն է անընդունելի, ի՞նչ հիմնավորմամբ և ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են…
Կա ամենաբարձր մակարդակի փոխըմբռնում՝ երկաթգծի հետ կապված․ փոխվարչապետ
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում խոսեց տարածաշրջանի ապաշրջափակումից։ Նա ասաց, որ երկաթգծի հետ կապված ամենաբարձր մակարդակով փոխըմբռնում կա։ Նրա խոսքով՝ այժմ փորձագիտական աշխատանքներ են իրականացվում, որի արդյունքներով հետագա հանդիպումների մասով ինքը կտեղեկացնի։
Կառավարության անդամներն այցելել են Եռաբլուր
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Համբարձում Մաթևոսյանը Բանակի օրվա առթիվ այսօր՝ հունվարի 28-ին, Կառավարության անդամների և բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը․ վարչապետի շնորհավորանքը Շնորհակալություն Հայաստանին՝ ռազմական գործակցության համար․ ԱՄՆ դեսպանություն Նշվում է, որ…
Վարչապետ Փաշինյանն այցելել է Եռաբլուր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ նոյեմբերի 9-ին, առավոտյան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին:
Կառավարությունը գումար կհատկացնի Եռաբլուրում զինծառայողների շիրմաքարերի տեղադրման համար
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը: Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը…
Եռաբլուրում տեղի է ունեցել հիշատակի արարողություն
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանի և Արցախի հերոս, Պաշտպանության բանակի գնդապետ Սերգեյ Շաքարյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի արարողություն: «Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը, բարձրաստիճան զինվորականներ, մարտական ընկերներ և…
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Եռաբլուր
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն այցելել է Եռաբլուր: Այս մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում: «Եռաբլուրում ես հարգանքի տուրք մատուցեցի Հայաստանի ֆրանսիական համալսարանի զոհված ուսանողների և բոլոր նրանց հիշատակին, որոնք զոհվեցին մարտերում: Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Ծիծեռնակաբերդ Իմ խորին ցավակցությունն…
ԱՄՆ դեսպանը Եռաբլուրում ծաղիկներ է խոնարհել հերոս հայորդիների շիրիմներին
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է «Եռաբլուր» և հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին։ Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։ Հայտարարությունում ասվում է, որ դեսպանությունը ցավակցում և զորակացություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին։ Թրեյսին նաև ծաղիկներ…
Վարչապետ հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի անկախության կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին
Սեպտեմբերի 21-ին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան…
Վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև Արցախի ու ՀՀ նախագահները այցելել են Եռաբլուր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն ու հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Փաշինյանի հետ միասին Եռաբլուր են այցելել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ու այլ բարձրաստիճան այրեր։