Ես և դու
Մահացել է ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչչին
Կյանքի 78-րդ տարում կյանքից հեռացել է հանրահայտ իտալացի ռեժիսոր Բեռնարդո Բերտիլուչչին: Այս մասին թվիթթերյան իր էջում հայտնել է RTL 102.5 ռադիոկայանը: Մահվան պատճառների մասին չի հաղորդվում: Համաշխարհային կինոմատոգրաֆիայի աստղը հայտնի է «Երազողներ», «Ես և դու», «Փոքրիկ Բուդդա», «Վերջին կայսրը» և այլ ֆիլմերով:

