ԵՎվրասիական զարգացում
Ղազախստանի Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Նուր-Սուլթանում մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) խորհրդի հերթական նիստին: Նիստի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԵԶԲ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև նոր անդամների ԵԶԲ անդամակցության կանոնակարգը: Փոխվարչապետը նիստի ընթացքում կարևորել է 2022-2026 թվականների համար Հայաստանի հետ համագործակցության ԵԶԲ ռազմավարության ընդունումը: