եվրասիական միջկառավարական նիստ
Երևանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա Երևանում ապրիլի 30-ին: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ առաջիկա նիստի թեմատիկան մարտի 20-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Երկու կողմերը զրուցել են հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք խնդիրների շուրջ:

