Եվրատեսիլ 2024
«Եվրատեսիլ 2024» երգի միջազգային մրցույթում հաղթեց Շվեյցարիան: Ազգային ժյուրիների և հեռուստադիտողի քվեարկության ընդհանուր արդյունքներով Շվեյցարիան հաղթեց 591 միավորով։ 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Խորվաթիան, իսկ 3-րդը՝ Ֆրանսիան։ Հայաստանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը՝ 183 միավորով։
Ցանկանում ենք պարզաբանել, որ ի տարբերություն որոշ լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի շահարկումների, այս միջադեպը չի առնչվել որևէ այլ կատարողի կամ պատվիրակության անդամի: Այս մասին հայտնել է մրցույթի պաշտոնական կայքը։ «Հոլանդացի արտիստ Յոսթ Կլայնը չի մասնակցի Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա գլխավոր եզրափակիչին։ Շվեդիայի ոստիկանությունը հետաքննում է նկարահանող խմբի կին անդամներից մեկից ստացած բողոքը՝ հինգշաբթի երեկոյան…
Այսօր երեկոն եվրատեսիլյան է: Երեւանի ժամանակով 23:00-ին Մալմյոյում կմեկնարկի մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը կներկայացնի «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով: Առաջին ալիքը ներկայացրել է, թե որ երկրից ինչպես կարելի է քվեարկել «Լադանիվա»-ի օգտին: Հայաստանի օգտին քվեարկելու համար հարկավոր է 19 թիվն ուղարկել ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար պետք է մրցույթին հետեւեք…
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա 19-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի է դարձել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսին հաջորդող վիճակահանության ժամանակ: Մրցույթը կբացի Շվեդիան եւ կեզրափակի Ավստրիան՝ 26-րդ համարի ներքո:
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ի եզրափկիչում է: Շվեդիայի Մալմյո քաղաքում րոպեներ առաջ ավարտվեց մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որի արդյունքում եւս 9 երկիր ստացավ ուղեգիր դեպի Մեծ եզրափակիչ, որը կկայանա մայիսի 11-ին: Երկրորդ կիսաեզրփակիչը հաղթահարած երկրներն են՝ Լատվիան, Ավստրիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Իսրայելը, Հունաստանը, Էստոնիան, Շվեյցարիան, Վրաստանը եւ Հայաստանը։ Հայաստանն այս տարվա մրցույթին ներկայացնում է «Լադանիվա» խումբը՝ «Ժակո» երգով:
Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում ներկայացնող «Լադանիվա»-ն հանդես կգա երկրորդ կիսաեզրափակչում։ Խումբը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։ Այս մասին ասված է մրցույթի պաշտոնական կայքում։ «Լադանիվա»-ն ներկայանում է «Ժակո» երգով։
«Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։ Մեծանալիս ինձ միշտ ասել են, որ աղջիկը պետք է իրեն «խելոք պահի», խոնարհ լինի, նորմալ հագնվի, շատ չխոսի, խենթություններ չանի»,- բացատրում է Ժակլինը։ Այս երգով Ժակլինը…