Եվրոպական գրանդ

  • «Յուվենտուս»-ի երիտասարդ հարձակվող Մոյզե Քինը, հնարավոր է, կարիերան շարունակի եվրոպական մեկ այլ գրանդում: Այս մասին տեղեկացնում է հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Աղբյուրի հաղորդմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնա»-ն ու «Արսենալ»-ը: Իսպանական գրանդը մտադիր է ձեռք բերել իտալացուն, ապա վարձավճարով ուղարկել «Սևիլիա»: «Ծեր սինյորա»-ն իր հերթին Քինի տրանսֆերը գնահատում է 25-30 մլն եվրո:

    Եվրոպական երկու գրանդ հետաքրքրված է Մոյզե Քինի ծառայություններով