եվրոպական կոնվենցիա
ՄԻԵԴ-ը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող հոդվածի մասին խորհրդատվական կարծիք է հայտնել
Մարդու իրավունքների եվրապական դատարանը հրապարակել է Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմումի վերաբերյալ խորհրդատվական կարծիքը: ՄԻԵԴ-ը չի պատասխանել ՍԴ առաջին երկու հարցին՝ պարզաբանելով, որ չեն կարողացել գտնել ուղիղ կապ այդ հարցերի և ընթացիկ ներքին դատավարության միջև: Հիշեցնենք, ՍԴ առաջին երկու հարցերը հետևյալն էին. 1. որակական նույն պահանջնե՞րն են ներկայացվում…
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը կարևոր նշանակություն կունենա․ Արման Թաթոյան
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը համարում է առանցքային ձեռքբերում էթնիկ պատկանելիության հիմքով խտրականությամբ ու ատելությամբ կատարվող հանցանքների կանխման գործում։ Այն նաև կարևոր է համաեվրոպական մակարդակում մարդու իրավունքների համակարգի ամրապնդման տեսանկյունից։ «Մակուչյանն և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» (գանգատ թիվ 17247/13) գործով վճռում Եվրոպական դատարանն…
ԵՄ-ն հորդորում է Հայաստանին դատապարտել ատելության խոսքը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների անունից հայտարարություն է տարածվել, որը կոչ է անում Հայաստանում բոլորին, ովքեր հավատում են մարդու իրավունքների հիմնարարության սկզբունքին՝ դատապարտել ատելության խոսքը։ «Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները խորապես մտահոգված են վերջին շրջանում տեղի ունեցող մի շարք դեպքերի առնչությամբ, երբ Հայաստանում…
ՄԻԵԴ-ը գրանցել է Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած երրորդ գանգատը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված երրորդ գանգատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ «Նշենք, որ ՄԻԵԴ երրորդ գանգատը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետն առաջին անգամ երկարացնելուն, որի ընթացքում խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերը:…
Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5-րդ բողոքն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը կապված է կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու հետ: Մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Ըստ պաշտպանի` Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետում նշված է, որ յուրաքանչյուր ոք, ով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իրեն…





