եվրոպական հրամանատարություն
Սուրեն Պապիկյանն հանդիպել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության գլխավորած պատվիրակությանը
Նոյեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության, ռազմավարության և կարողությունների հարցերով տնօրեն, գեներալ-մայոր Դանիել Լասիկայի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության տնօրենը կհանդիպի Սուրեն Պապիկյանի, Էդվարդ Ասրյանի և Արմեն Գրիգորյանի հետ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ուրախ է Երևանում հյուրընկալելու ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկային։ Նոյեմբերի 16-17-ը նախատեսվող այցի ընթացքում գեներալ-մայոր Լասիկան ծաղկեպսակներ կդնի Անհայտ զինվորի գերեզմանին և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, կհանդիպի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ՝ քննարկելու…


