Եվրոպայի հանձնաժողով
Խրախուսում ենք Ձեր բարեփոխիչ գործունեությունը․ Եվրախորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահները՝ Փաշինյանին
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը համատեղ նամակ են հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, գրում է 1lurer-ը։ «Պարո՛ն Վարչապետ, թու՛յլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Եվրոպայի օրվա առթիվ Ձեր հասցեագրած շնորհավորանքի համար: Եվրոպական միությունը և Հայաստանն օգտվում են այն հնարավորությունից, որ կարողացել են սերտ հարաբերություններ հաստատել Արևելյան գործընկերության…