Եվրոպայի փոխչեմպիոն
Միլենա Խաչատրյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն ծանրամարտում
Հայաստանի ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն՝ երկամարտում գրանցելով 218 կգ արդյունք։ Պոկում վարժությունում նա նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրում վարժությունում՝ կրկին արծաթ։
Բռնցքամարտիկ Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Բարեղամ Հարությունյանը Եվրոպայի փոխչեմպիոն է։ Այդ մասին ասված է Բռնցքամարտի Ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։ «Եվրոպական ռինգում հայ մարզիկը փայլուն ճանապարհ անցավ` եզրափակիչ տանող ճանապարհին հաղթելով նաև Եվրոպայի գործող չեմպիոնին։ Նա բարելավեց Եվրոպայի գավաթի իր ցուցանիշը` բրոնզը փոխարինելով արծաթով։ Ոսկե հաղթանակները դեռ առջևում են»,- նշված է գրառման մեջ։
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատար Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնության հենացատկի վարժությունում: Եզրափակչում հայ մարմնամարզիկը հավաքել է 14.850 միավոր։
Տաթև Հակոբյանը՝ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 76 կգ քաշային Տաթև Հակոբյանը Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել՝ երկամարտի 226 կգ արդյունքով (104+122 կգ):




