Եվրոտեսիլ
Eurovision-2022 երգի մրցույթը կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Նշվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Ըստ աղբյուրի՝ սկզբում մրցույթն անցկացնելու համար հայտ է ներկայացրել 11 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Հռոմը։ Հիշեցնենք, որ այս տարի Եվրոտեսիլում հաղթեց Իտալիան ներկայացնող Maneskin խումբը։
Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում որոշվեց, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրոտեսիլ 2020» երգի մրցույթում։ Այդ հնարավորությունը ստացավ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով։ Նշենք, որ «Եվրոտեսիլ 2020»-ը կկայանա Մայիսին․ կիսաեզրափակիչները՝ մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։