Եվրոտեսիլ
Եվրոտեսիլ-2022-ը կանցկացվի Թուրինում
Eurovision-2022 երգի մրցույթը կանցկացվի Իտալիայի Թուրին քաղաքում։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Նշվում է, որ այս մասին պաշտոնապես կհայտարարվի շուտով։ Ըստ աղբյուրի՝ սկզբում մրցույթն անցկացնելու համար հայտ է ներկայացրել 11 քաղաք, այդ թվում՝ մայրաքաղաք Հռոմը։ Հիշեցնենք, որ այս տարի Եվրոտեսիլում հաղթեց Իտալիան ներկայացնող Maneskin խումբը։
Հայտնի է, թե ով Հայաստանը կներկայացնի «Եվրոտեսիլում» (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրոտեսիլ» նախագծի եզրափակիչ փուլում որոշվեց, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Եվրոտեսիլ 2020» երգի մրցույթում։ Այդ հնարավորությունը ստացավ հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով։ Նշենք, որ «Եվրոտեսիլ 2020»-ը կկայանա Մայիսին․ կիսաեզրափակիչները՝ մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 16-ին։


