Երբ որ քամին հանդարտվի
Կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» լիամետրաժ խաղարկային ֆիլմը Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի 19-րդ Պունայի միջազգային կինոփառատոնում (PIFF) ստացել է Մահարաշտրայի կառավարության «Պրաբհատ» մրցանակը լավագույն միջազգային ֆիլմի համար: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից: Ըստ աղբյուրի՝ «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարում օդանավակայանների աուդիտոր Ալենը, որը ֆրանսիացի է, ժամանում է Արցախի Հանրապետության նոր կառուցված օդանավակայան:…
Հռչակավոր «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կառաջադրվի նաև Արցախի մասին պատվող «Երբ որ քամին հանդարտվի» գեղարվեստական ֆիլմը։ Այս մասին հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։ Նշվում է, որ առաջադրման վերաբերյալ փակ, գաղտնի քվեարկությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին։ Ֆիլմի ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի Facebook-ի էջում գրված է․ «Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո, հայտարարվել են 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը: Ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակին արժանացավ կինոռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը: Հիշեցնենք․ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն)»։ https://www.facebook.com/NationalCinemCenterofArmenia/posts/3678145148931744?__cft__%5B0%5D=AZX6geAhiyTHaPkrlZ6z6McACqyjwxMyGdP24pcrxwObBNZxTkEIa63cBx4Cbzgu5uwkEMU77lQM7hmg5E2RIQKTQ1C9knZiaF5I1aBTXyeSTMTjJgGiJTi9M1yLAjzC_uqQZaul7LYSMdQrl6kxh5JY&__tn__=%2CO%2CP-R