երգեր

  • Մի քանի արտիստների երգեր արգելվել են ռուսական ռադիոկայաններում

    Մի քանի արտիստների երգեր արգելվել են ռուսական ռադիոկայաններում

    Ռուսաստանում ռադիոկայանների եթերից հանվել են Ուկրաինային հրապարակայնորեն աջակցած կատարողների ստեղծագործությունները։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այժմ ռուսները տեղական ռադիոյով, չեն լսի Ալլա Պուգաչովայի երգերը, որն իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ Ուկրաինայում ռուսական հատուկ օպերացիայի մեկնարկից անմիջապես հետո մեկնել է Իսրայել և դատապարտել է Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը։ Մոսկվայի ռադիոկայաններից մեկի խմբագիրը, ով ցանկացել է…

  • Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն

    Անցկացվել է «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը և «Կամերտոն» մշակութային հասարակական կազմակերպությունն առցանց ձևաչափով անցկացրել են «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային մրցույթ-փառատոն, որը նվիրված է կոմպոզիտորի ծննդյան 100-ամյակին, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ «Առնո Բաբաջանյանի երգերի» միջազգային առցանց մրցույթ-փառատոնի Գալա համերգը տեղի կունենա հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին,…

  • Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է Համբարձման տոնը

    Մայիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական օրը: Տերունական տոնի կապակցությամբ Մայր Աթոռի միաբանությունը Սուրբ և Անմահ Պատարագին մասնակցեց Սուրբ Գայանե վանքում։ Պատարագիչն էր Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․…

  • SOAD-ը երգեր է թողարկել՝ նվիրված Արցախում տեղի ունեցող պատերազմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    SOAD-ը երգեր է թողարկել՝ նվիրված Արցախում տեղի ունեցող պատերազմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հռչակավոր երաժիշտ, SOAD խմբի մենակատար Սերժ Թանկյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ 15 տարվա մեջ առաջին անգամ խումբը 2 նոր երգ է թողարկել։ «Երգերը կոչվում են «Պաշտպանենք մեր հողը» ու «Հումանոիդների ցեղասպանություն», որոնք պատմում են մեր մշակութային հայրենիքներում՝ Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող բարդ ու դժվարին պատերազմի մասին», – գրում է Թանկյանը։ Երաժիշտը նշում…

  • Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

    Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Շառլ Ազնավուրի երգերը

    Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը Երևանի Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են Ազնավուրի երգերը: Այս մասին հայտնել է Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը: «Այսօր 07:00-23:00-ն Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում միացված են լինելու Ազնավուրի երգերը», – նշել է Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այսօր Ազնավորուրի ծննդյան օրն է։