երդման հանդիսավոր արարողություն
Անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն
ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ N զորամասում փետրվարի 10-ին անցկացվել է նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողություն։ «Նորակոչիկ զինծառայողները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հրամկազմը շնորհավորել է զինծառայողներին, մաղթել անվտանգ ծառայություն, հորդորել խստորեն հետևել անվտանգության կանոնների պահպանմանը։

