երեկ կրակ է բացել
Ադրբեջանի ԶՈՒ-ն երեկ կրակ է բացել Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի: Ժամը 10:00 դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

