երկարացվել է
Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև նոյեմբերի 3-ը
«Ռոսավիացիա»-ն մինչև նոյեմբերի 3-ը երկարացրել է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում:

