երկկողմ օրակարգ
Մայիսի 20-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Ասլովի հետ։ Հայաստանի և Տաջիկստանի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին ազգային մակարդակներում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման շուրջ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն հայտնեց Տաջիկստանի իշխանություններին՝ համավարակով պայմանավորված իրադրությունում հայ համայնքին տեղում ցուցաբերած աջակցության համար և ընդգծեց վերջիններիս կամրջող դերակատարությունը երկու երկրների միջև…