երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Կասպից ծովում 3,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնին հղումով։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 08։22-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 19 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Վիետնամում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Վիետնամում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկություն է տարածել Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կոնտում քաղաքից 54 կմ հյուսիս-արեւելք, որտեղ բնակվում է 47,4 հազար մարդ: Օջախը գտնվել է 4 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Վրաստանում երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի արևմուտքում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախը՝ 17 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 09։45-ին։ Երկրաշարժի հետևանքով տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Չիլիում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Չիլիի հյուսիսում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Ի սկզբանե հաղորդվել էր, որ երկրաշարժը եղել է 6,8 մագնիտուդով, սակայն ավելի ուշ սեյսմոլոգները հայտնել են 7,3 մագնիտուդի մասին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Անտոֆագաստա շրջանի Սան Պեդրո դե Ատակամա գյուղից 43 կմ հարավ-արևելք, իսկ օջախը՝ 128 կմ խորության վրա։ Երկրի…
Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Չանաքքալե նահանգում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել է Թուրքիայի Տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը: Ավերածությունների մասին տեղեկություններ չկան: Նշվում է, որ երկրաշարժի օջախը գտնվել է Բեյփինար գյուղի մոտակայքում՝ մոտ 7 կմ խորությամբ: Լրատվամիջոցների տվյալով՝ ցնցումները զգացվել են նաև Թեքիրդաղի և Ստամբուլի նահանգներում։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում այսօր հերթական երկրաշարժն է գրանցվել։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ նշելով, որ Սաաթլիի շրջանում գրանցված ցնցման ուժգնությունը կազմել է 3,9 մագնիտուդ։ Լրավտամիջոցները միաժամանակ նշում են, որ սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի տվյալներով՝ Սաաթլիի և Սաբիրաբադի շրջանների սահմանին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում՝ Աղդաշի շրջանում, 3,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղի լրատվամիջոցները: Ինչպես հայտնել են Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից, տեղական ժամանակով ժամը 10:35-ին երկրաշարժ է տեղի ունեցել Աղդաշի շրջանում՝ Մինգեչևիր կայարանից 23 կմ հարավ-արևելք։
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի հարավ-արևելքում՝ Նեֆթչալայում, երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվականները, այս մասին հայտնել են Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,8 մագնիտուդ։
Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանում 4,7 մագնիտուժ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այն գրանցվել է Սիստան և Բելուջիստան նահանգի կենտրոնում՝ Զահեդան քաղաքում, որտեղ տուժել է 71 մարդ, գրում է Mehr գործակալությունը: Մարդիկ հիվանդանոցներ են տեղափոխվել շտապօգնության և անձնական մեքենաներով։
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի հարավարևելյան Քահրամանմարաշ նահանգում, որտեղ փետրվարին 7,7 մագնիտուդ ուժնությամբ աղետաբեր երկրաշարժ էր տեղի ունեցել, կրկին երկրաշարժ է գրանցվել։ Ինչպես հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) Х սոցցանցի իր միկրոբլոգում, 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 19։25-ին (երևանյան ժամանակով՝ 20։25)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյոքսուն քաղաքի շրջանում, օջախը՝ 7,07 կմ…
Երկրաշարժ է գրանցվել Շորժայի մոտ
Օգոստս 21-ին` տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է…
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակը (AFAD)։ Հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 20:32-ին (ՀՀ ժամանակով՝ 21:32) Նուրհակի շրջանում։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հայաստանում երկրաշարժ է գրանցվել
ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օջախի 10 կմ խորությամբ, 3.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Երևան քաղաքից 65 կմ հարավ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 2-3 բալ, Կոտայքի մարզում 2-3 բալ, Արարատի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Իրանի և Իրաքի սահմանին 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Իրանի և Իրաքի սահմանային հատվածում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 22։32-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 349 հազար բնակչություն ունեցող Սանանդաջ իրանական քաղաքից հարավ-արևմուտք, իսկ օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Թուրքիայում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Հաթայ նահանգում կիրակի՝ մարտի 5-ին 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։ EMSC-ի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 159 հազար բնակչություն ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։





