երկրաշարժ Է տեղի ունեցել
Թուրքիայի Թունջելի նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը։ Երկրաշարժի օջախային գոտին գտնվել է 7 կմ խորության վրա: Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել:
Ճապոնիայի արևելքում՝ Տոկիոյի մերձակայքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, սակայն ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական ծառայությունը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կանագավայի պրեֆեկտուրայում՝ մայրաքաղաքին հարող տարածքում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ադրբեջանի Ղուբա քաղաքում 3,8 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը: Հաղորդվում է, որ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:39-ին 48 կմ խորության վրա։
Իրանի հյուսիսային Մազանդարան նահանգի Ռամսար քաղաքում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr գործակալությունը: Թեհրանի համալսարանի Երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոգրաֆիայի կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ գրանցվել է Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Իրանի արևելքում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Թուրքիայի Մուղլա նահանգում՝ երկրի հարավ-արևմուտքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ Դատչա շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 16:55-ին (ՀՀ ժամանակով հ17:55)։ Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 6,97 կմ խորության վրա։
Ադրբեջանի Հաջիգաբուլի շրջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին ասվում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Հաջիգաբուլի շրջանի Գոբուստան կայանից 32 կմ հարավ՝ 11 կմ խորության վրա։ Տուժածներ, ավերածություններ չկան:
Թուրքիայի արևելյան Մալաթիա նահանգում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի աղետների կառավարման գրասենյակի մամուլի ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է Դողանշեհիր քաղաքի մոտակայքում՝ 10,96 կմ խորության վրա։ Երկու ժամ անց էլ 3,3 մագնիտուդով հերթական ցնցում է տեղի ունեցել Մալաթիայում։ Երկրաշարժը գրանցվել է Յեշիլյուրտ քաղաքի մոտ, 7 կմ խորության վրա։ Շրջանի ղեկավար…
Շաբաթ գիշեր Իրանի Ֆարս նահանգում 3.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Իրանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է Դարաբ քաղաքի մոտակայքում՝ տեղական ժամանակով ժամը 02:08-ին, 10 կմ խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ քաղաքում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման և աղետների կառավարման վարչությունը: Գերատեսչության տվյալներով՝ երկրաշարժի օջախը, որը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 06:31-ին, գտնվել է 7 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գոքսունի շրջանում։
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով սեյսմոլոգիական ծառայությանը։ Հստակեցվում է, որ ցնցումները գրանցվել են Թովուզում։ 3,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 8 կմ խորության վրա։ Սեյսմիկ ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով 13:46-ին։
Թուրքիայի Անթալիա հանգստավայրում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Հաղորդվում է, որ Կաս շրջանում նույնպես ցնցումներ են գրանցվել։ Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15 կմ խորության վրա։
ԱՄՆ Օկլահոմա նահանգում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը տեղի է ունեցել Օկլահոմա Սիթիից 70 կմ դեպի հյուսիս-արևելք: Օջախային գոտին գտնվել է 6 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Էգեյան ծովում՝ Իզմիր քաղաքի մոտակայքում, հունվարի 27-ին 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Թուրքիայի տարերային աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD): Օջախը գտնվել է 8,5 կմ խորության վրա: Ըստ թուրքական լրատվամիջոցների հրապարակումների՝ երկրաշարժը զգացվել է ափամերձ շատ շրջաններում՝ խուճապ առաջացնելով տեղի բնակիչների շրջանում: Իզմիրի նահանգապետ Սուլեյման Էլբանը եթերում հայտնել է, որ…
Թուրքիայի Սվազ նահանգում օջախի 5,33 կիլոմետր խորությամբ և 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյուրյուն շրջանում: