երրորդ եթերաշրջանին մասնակցելու մասին լուրերը
Բիլլի Այլիշը մեկնաբանել է Էյֆորիայի երրորդ եթերաշրջանին մասնակցելու մասին լուրերը
Ամերիկացի երգչուհի Բիլլի Այլիշը Vanity Fair-ին տված հարցազրույցում հերքել է «Էյֆորիա» սերիալի երրորդ սեզոնին իր մասնակցության մասին լուրերը։ Տեղեկությունը, որ երգչուհին նկարահանվելու է նախագծում, սկսել է տարածվել շոուի երկրպագուների շրջանում սոցիալական ցանցերում։ Այլիշը հայտարարել է, որ սերիալում նկարահանվելու առաջարկ չի ստացել։ «Լուրերը ճիշտ չեն։ Չնայած ես կցանկանայի: «Էյֆորիան» ուղղակի կրակ է»,- իրավիճակը մեկնաբանել է երգչուհին։…

