երրորդ շրջան
Ուիմբլդոն․ Սերենա Ուիլյամսը մրցեց Յուլիա Գյորգեսի հետ
Լոնդոնում շարունակվում է Ուիմբլդոնի մրցաշարը։ Երրորդ շրջանում ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսը մրցել է գերմանուհի Յուլիա Գյորգեսի հետ։ 1 ժամ 13 տևած պայքարում Ուիլյամսը կարողացել է առավելության հասնել՝ հաղթելով երկու սեթում (6:3, 6:4)։ Քառորդ եզրափակչի ուղեգրի համար ամերիկուհին կմրցի Կարլոս Սուարես-Նավարոյի հետ։
Նադալը դուրս եկավ Ուիմբլդոնի երրորդ շրջան
Լոնդոնում շարունակվում է Թենիսի Մեծ սաղավարտի տարվա երրորդ մրցաշարը՝ Ուիմբլդոնը։ Երեկ ավարտվեց մրցաշրջանի երկրորդ շրջանը։ Տղամարդկանց մենախաղի օրվա գլխավոր դիմակայությունում միմյանց դեմ մրցեցին աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը և Ավստրալիայի ներկայացուցիչ Նիկ Կիրիոսը։ 33-ամյա իսպանացին դժվարին պայքարում չորս սեթում առավելության հասավ Կիրիոսի նկատմամբ 6-3, 3-6, 7-6(5), 7-6(3) հաշվով և դուրս եկավ մրցաշարի երրորդ շրջան։ Նշենք,…
Ուիլյամսը դուրս եկավ Australian Open-ի երրորդ շրջան
Ամերիկուհի Սերենա Ուիլյամսն Ավստրալիայի Բաց առաջնության երկրորդ շրջանում վստահ հաղթանակ տոնեց Կանադայի ներկայացուցիչ Էժենի Բուշարի նկատմամբ: Մրցաշարի 16-րդ համարն առավելության հասավ 6:2, 6:2 հաշվով: Հանդիպումը տևեց 1 ժամ 10 րոպե. այս ընթացքում 37-ամյա Ուիլյամսի ակտիվում գրանցվեց 2 էյս, 1 կրկնակի սխալ, 6 բրեյք-փոինթ, իսկ Բուշարի ակտիվում՝ 1 էյս, 4 կրկնակի սխալ և 2 բրեյք-փոինթ: Սա…