Երևանի մետրոպոլիտեն
Ամանորին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով
Արմնեպրեսը գրում է՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ից, մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: «Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: Մաղթում ենք բոլորիդ հաճելի տոնական օրեր, բարձր տրամադրություն…

