Երևանի տրոլեյբուսի պարկ

  • Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով

    Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով

    Երևանի տրոլեյբուսի պարկը կհամալրվի 30 տրոլեյբուսներով: Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը ասաց, որ 15 տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթը արդեն իսկ կայացել է, հաղթողը կա: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց ևս 15 տրոլեյբուսի ձեռքբերման հայտ ներկայացնել: «51 տրոլեյբուսից 30-ը փոխենք, կարծում եմ, լավ կլինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց քաղաքապետը: