Երևան-Ապարան
Ապարանցիները պահանջում են համայնքապետերի հրաժարականը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Ապարանցիները պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրած համայնքապետերի հրաժարականը։ Նրանք հավաքվել են Երևան-Ապարան մայրուղում և կոչերով իրենց աջակցությունն են հայտնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շենավան համայնքի համայնքապետը մոտեցավ նրանց և ներողություն հայտնեց ժողովրդին իր սխալ քայլի համար, որը տպավորություն է թողել, թե համայնքապետը համայնքի անունից է պահանջել հրաժարականը։ Նա ասեց, որ զղջում է կատարվածի…
ՃՏՊ Երևան-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Մարտի 30-ին, ժամը 10:32-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական կայքը։
ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը փակ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի): Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը: Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է:…



