Երևան քաղաք
Միքայել Արզումանյանը կալանավորվել է
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար:
Օգոստոսի 8-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 8-ին Երևան քաղաքում ծնվել է 83 երեխա՝ 41 տղա և 42 աղջիկ:
Ծագրավորմամբ զբաղվող կազմակերպության աշխատակիցներից զենքի սպառնալիքով հափշտակության փորձ են կատարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Երևան քաղաքի Փափազյան փողոցում գործող՝ ծրագրավորմամբ զբաղվող կազմակերպության գրասենյակի աշխատակիցներից զենքի ու դանակի սպառնալիքով չորս անհայտ անձանց կողմից հափշտակություն կատարելու վերաբերյալ, նշված գրասենյակի ղեկավարի հաղորդման հիման վրա, քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական…
Երևանի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
27.06-01.07.2022թ. Երևան քաղաքի Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրաշչակներ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Դեկտեմբերի 20-24-ը Երևան քաղաքում նախատեսվում է 2 հանրային քննարկում
ՀՀ քաղաքապետարանը հայտնել է, որ ս.թ. դեկտեմբերի 20-24-ը Երևան քաղաքում նախատեսվում է 2 հանրային քննարկում։ «1. 2021թ. դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահանված կարգի, ք. Երևան Ա. Սարգսյան փող. 5 հասցեում (Աջափնյակ վարչական շրջանի շենք) տեղի…
Հոսանքազրկումներ Երևանում և 7 մարզերում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 9փ. 60, 20փ. 1-53, 26փ. 1-13, 32փ. 1-57, 61-87, 40փ. 32-60, 42փ. 54-68 սեփական տներ, Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21,…
Նուբարաշենի աղբավայրում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները
Հունիսի 8-ից ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում Նուբարաշենի աղբավայրում: Հունիսի 11-ի վաղ առավոտյան կրկին դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են նաև չորսական տրակտոր և…
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում
Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկում դեկտեմբերի 28-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից։ Կփոփոխվի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը և Բաղրամյան պողոտայով Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները նշված խաչմերուկում հետադարձը և ձախ շրջադարձով դեպի Դեմիրճյան փողոց մանևրները կկատարեն լուսացույցի ձախ սեկցիայի…
Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում: Սիգի ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։ Իրականացվող գործողությունների շրջանակներում 2020 թվականի դեկտեմբերի…
Ընդհանուր 800 մլն դրամի վկայագիր արդեն տրամադրվել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին
ՀՀ միգրացիոն ծառայությունը հայտնում է, որ բնակարանի գնման վկայագրերի հերթական խմբաքանակը հանձնվեց Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ընդհանուր հանրագումարով 796 միլիոն 835 հազար դրամի վկայագիր արդեն բաժանվել է…
Ժամանակավորապես փակ կլինեն մի շարք փողոցներ
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են․ «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
2019թ. առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 1.7 մլրդ դրամ ավելի է հավաքագրվել
Ամփոփվել են 2019թ. առաջին կիսամյակի պլանային և հավաքագրված ցուցանիշների կատարողականները, ինչի արդյունքում Երևան քաղաքի սեփական եկամուտների մասով բյուջեի կատարողականը կազմել է 100.9%: Փաստացի հավաքագրված գումարն, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.7 մլրդ դրամով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել եկամուտների հավաքագրման…
Կայացել են «Երևան քաղաքի կանաչապատման արդի հիմնախնդիրները» թեմայով հանրային լսումներ
Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային լսումներ՝ «Երևան քաղաքի կանաչապատման արդի հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին ներկա են եղել քաղապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, վարչության մասնագետները, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների նախագահներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք: Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում վարչության կողմից իրականացված աշխատանքները ինչպես…
ՀԵՀ-ի գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: 2018թ. մայիսի 25-ին ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի…
Ջրալցվել են Կասյան փողոցի ատամնաբուժական կլինիկան և գրավատունը
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 04:07-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կասյան փողոցի թիվ 2 շենքում ջրի խողովակ է վնասվել, ինչի հետևանքով ջրալցվում են ատամնաբուժական կլինիկան և գրավատունը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գրավատան աշխատակիցների օգնությամբ դադարեցրել են շենքի ընդհանուր ջրամատակարարումը: