զանգվածային հրդեհ
Օդեսայում բռնկված հրդեհների հետևանքով այրվել է նախկին ռազմական պահեստ: Հրդեհն ընդգրկել է մոտ 500 քառակուսի մետր տարածք: Նշվում է, որ տուժածներ չկան: Դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները: Բացի դրանից՝ մեկ այլ ահազանգ է ստացվել, որ քաղաքի մեկ այլ հատվածում ևս երեք պահեստ է այրվում, իսկ հրդեհի մակերեսը 600 քառակուսի կիլոմետր է: