զբոսանավ
Ամերիկացի զբոսաշրջիկը կորել է Սինտ Մարտենում․ որոնումները շարունակվում են
Հոլանդ Ամերիկա Line-ի Rotterdam նավի ուղևոր Ան Էվանսը, ԱՄՆ քաղաքացի, անհետացել է Կարիբյան կղզիներում։ Սինտ Մարտենի ոստիկանությունը և Ֆրանսիայի ժանդարմերիան որոնում են նրան, կոչ անելով հանրությանը օգնել՝ միաժամանակ բարձրացնելով ուղևորների անվտանգության հարցերը։
«Ռոյալ Կարիբյան» նավը փրկում է 12 հոգու Կարիբյան ծովում
Կարիբյան ծովում «Ռոյալ Կարիբյան»-ի Enchantment of the Seas նավը փրկեց 12 հոգու, ովքեր հայտնվել էին կործանվող տախտակամածի վրա՝ նավը փոթորիկներից խուսափելու համար փոխել էր իր երթուղին:
Իտալիայի ափերի մոտ զբոսանավ է խորտակվել
Կադրեր են հայտնվել, թե ինչպես է սուպերզբոսանավն ամբողջությամբ խորտակվել Միջերկրական ծովը: 40 մետրանոց նավը դժվարության է բախվել Իտալիայի Catanzaro Marina-ից մոտ 15 կմ հեռավորության վրա: Իտալական առափնյա պահակախումբը փրկել է զբոսանավում գտնվող բոլոր ինը մարդկանց՝ չորս ուղևորներին և անձնակազմի հինգ անդամներին: Զբոսանավի խորտակման պատճառը հետաքննվում է։
Ճապոնիայի հյուսիսում խորտակված զբոսանավից 14 մարդ զոհվել է
Հոկայդո կղզու ափերի մոտ անցյալ հանգստյան օրերին Ճապոնիայի հյուսիսում զբոսանավ էր խորտակվել: Ապրիլի 29-ին այդ մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Ըստ աղբյուրի՝ KAZU 1 զբոսանավից առնվազն 14 մարդ զոհվել է։
Ֆիջիում կալանել են ռուս միլիարդատիրոջ զբոսանավը
Ֆիջիում կալանել են ռուս միլիարդատեր ու սենատոր Սուլեյման Քերիմովի զբոսանավը։ Այս մասին հայտնել է ֆիջիական FBC հեռուստաալիքը՝ հղում անելու տեղի ոստիկանությանը։ Նշվում է, որ ըստ պաշտոնական հայտարարության՝ Կերիմովի Amadea նավը առանց հատուկ թույլտվության մուտք է գործել Ֆիջիին պատկանող տնտեսական գոտի, որից հետո կալանվել է։
Ի՞նչ է կատարվում ծովի խորքում․ հարցրել է Ռոնալդուն ու սուզվել 14 մետր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իտալական «Յուվենտուսի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն իր հանգիստը անցկացնում է սեփական զբոսանավի վրա։ Պորտուգալացին արդեն մի շարք հրապարակումներ է կատարել սոցցանցերի իր էջերում այն մասին, թե ինչ է ինքն անում հանգստի ժամանակ։ Այս անգամ էլ նա ցույց է տվել, թե ինչպես է սուզվում ծովի խորքը 14 մետր։ Նա տեսանյութին կից գրառման մեջ զգուշացրել է չկրկնել…
Ցամաքում՝ առյուծ, ծովում՝ շնաձուկ․ Իբրահիմովիչի հանգիստը սեփական զբոսանավով (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)
Իտալական «Միլանի» աստղային հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Facebook-ի իր էջում տեսանյութեր է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է ինքը անցկացնում իր հանգիստը սեփական զբոսանավով։ Հրապարակված տեսանյութերից մեկում նա զբոսանավից ցատկ է կատարում ջրի մեջ, իսկ երկրորդում տարբեր վարժանքներ է կատարում։ «Ցամաքում՝ առյուծ, ծովում՝ շնաձուկ», – այսպես է վերնագրել շվեդը տեսանյութերից մեկը։ https://www.facebook.com/ZlatanIbrahimovic/videos/299057591310397/?t=7 https://www.facebook.com/ZlatanIbrahimovic/videos/2819658711613664/?t=56
«Աշխարհի Փրիկչը» նկարը պահվում է սաուդցի գահաժառանգ զբոսանավում. Artnet
Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի Փրիչը» (Salvator Mundi) նկարը, որը 2017-ին վաճառվել է 450 միլիոն դոլարով, պահվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի զբոսանավում: Այս մասին հայտնել Է Artnet պորտալը: Ըստ աղբյուրների՝ նկարը կլինի արքայազն Մուհամեդ բեն Սալմանին պատկանող Serene զբոսանավում այնքան ժամանակ, մինչև Սաուդյան Արաբիայի իշխանությունները մշակութային կենտրոն կառուցեն Էլ Մադինայի…
Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին. կան տուժածներ
Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին: Այս մասին հայտնել է ANSA. գործակալությունը: Միջադեպի հետևանքով 4 տարեց զբոսաշրջիկ է տուժել: Նրանք ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ են: Վթարի պատճառի մասին դեռ ոչինչ չի նշվում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երկու նավերի բախման դեպք էր գրանցվել Դանուբ գետի վրա՝ Բուդապեշտում: Այս պատահարի հետևանքով զոհվել է…
Կառավարությունը հավանություն տվեց Սևանա լճում գտնվող զբոսանավը աճուրդով վաճառելու նախագծին
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող 2018 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ 78 մլն 143 հազար դրամ հաշվեկշռային արժեք ունեցող զբոսանավը` «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դասական աճուրդով կօտարվի: Այդ մասին որոշման նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: Որպես մեկնարկային գին կսահմանվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անկախ գնահատողի կողմից գնահատված 90…










