զբոսաշրջության նախարար
Մարտի 8-ին Հնդկաստանում կանանց համար անվճար են բոլոր թանգարանների և պատմական հուշարձանների մուտքը: Այս մասին հայտնում է Հնդկաստանի զբոսաշրջության նախարար Պրահլադ Սինգխ Փաթելը: Նա իր Twitter-ում գրել է այս մասին և կցել համապատասխան փաստաթուղթը: «Հնդկաստանի հնագիտական ծառայության պահպանության ներքո գտնվող հուշարձանների մուտքը կլինի անվճար բոլոր տեղաբնակ և օտարերկրյա կանանց համար»,-նշված է գրության մեջ:
Նեպալի լեռնային շրջանններում այսօր ուղղաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է երկրի զբոսաշրջության նախարար Ռաբինդրա Ադհիքարին: Նույն ուղղաթիռում եղել է ևս 5 մարդ, բոլորն էլ մահացել են. հաղորդում է ibtimes.com կայքը: Նշվում է, որ ուղղաթիռը վթարի է ենթարկվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Ըստ կայքի` Տապլեջունգ շրջանի բնակիչները պայթյուն են լսել և անմիջապես զանգահարել փրկարար…
Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանն ընդունել է Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանին, որի հետ քննարկել է լիբանանյան իրադարձությունները: Ըստ Aztagdaily-ի` դեսպան Աթաբեկյանը Կիտանյանին է ներկայացրել Լիբանանում իր որդեգրելիք գործելաոճը` զբոսաշրջության բնագավառում երկկողմ գործակցությունն աշխուժացնելու առումով: Ընդարձակ քննարկում է կայացել նաև Լիբանան-Հայաստան երկկողմ գործակցությունն ամրապնդելու հեռանկարների մասին: