զգոնություն
ՆԳՆ ոստիկանության զգուշացումը
ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զգոն լինել դրամական փոխանցումների դեպքում, որպեսզի չդառնաք զեղծարարության զոհ:
Եղեք զգոն՝ խարդախության մեջ չհայտնվելու համար․
Հուլիսի 18-ին Արցախի Հանրապետության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում զգուշացնում է զգոնության անհրաժեշտության մասին ու նշում. «ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հորդորում է ավելի զգոն լինել խարդախության միջոցով գումարի հափշտակման դեպքերի վերաբերյալ: Հետպատերազմյան շրջանում նման դեպքերի որոշակի աճ էր գրանցվել, ինչը վերջին ժամանակահատվածում նվազել է: Այսօր դեռ խնդիր ունենք…
Այսօր, առավել, քան երբևէ, կարևոր է չկորցնել զգոնությունը․ Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Օգոստոսի 7-14-ը ամբողջ աշխարհում կլինի դիմակ կրելու շաբաթ: Ես կրում եմ դիմակ՝ այդպիսով աջակցելով մեր միասնական ջանքերին, որոնք ուղղված են համաճարակի հաղթահարմանը: Այսօր, առավել, քան երբևէ, կարևոր է չկորցնել զգոնությունը և շարունակել հոգալ միմյանց առողջության մասին»: https://www.facebook.com/zaruhibatoyan/posts/3319832481406371?__cft__[0]=AZV45a305UbBRq1y0hSHUCN4n9sMsbaIfv4esD4XqjTSTLyHXU_tDKUE4ag3EUTXzTDyK7Jhxt6DYNZgjiwIlblN-AB61LBOdtE__hX_qtEQbA27LqMtCSnP7Ckrf_TxcN9qeZtIh7qZ4zfEIQKdc8e_jWb82of1TJQDuQjq6LnvGw&__tn__=%2CO%2CP-R
Դեռ վաղ է ասել, որ հաղթահարել ենք համաճարակը․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ չնայած առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը մի փոքր նվազել է, սակայն դեռ վաղ է ասել, որ մենք հաղթահարել ենք համաճարակը: «Ուստի դիմակների ճիշտ կրումը, սոցիալական հեռավորության պահպանումն ու ձեռքերի հաճախակի ախտահանումը շարունակում են մնալ որպես վիրուսի տարածումը կանխող հիմնական…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Վարչապետը նշել է, որ շարունակում ենք հետևել հակահամաճարակային կանոններին: «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքում շատ փոքր դրական շարժ ունենք: Սա սակայն չի նշանակում, որ պիտի թուլացնենք մեր զգոնությունը. ընդհակառակը` հակահամաճարակային կանոնների պահպանման մեր գործողությունները պիտի դառնան ավելի հետևողական` վիրուսի տարածման ուժգնությունը կոտրելու…
Արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն կյանքի․ Նիկոլ Փաշինյան
Ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տեսաուղերձում ընգդծել է, որ կորոնավիրուսի համաճարակը մեզնից պահանջում է վարքագծի նոր կանոններ և նոր ռեֆլեքսներ: Վարչապետը նշել է, որ կառավարության հակահամաճարակային գործողությունները նախնական արդյունքներ տվել են, բայց սա չպետք է թուլացնի կառավարության զգոնությունը, այլ հակառակը: «Եթե մենք կրկնակի զգոնություն ցուցաբերենք, արդեն մայիսի 14-ից փուլ առ փուլ կվերադառնանք բնականոն…
ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին խորհուրդ է տվել չճանապարհորդել Իրաք
Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը ամերիկացիներին խորհուրդ է տվել չայցելել Իրաք։ Պատճառն այն է, որ այդ երկրում «բարձր լարվածության» է։ Ծանուցումը ամերիկացիների համար տարածել է պետդեպարտամենտը։ «Բաղդադում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է ԱՄՆ բոլոր քաղաքացիներին Իրաքում լարվածության բարձրացման եւ զգոնություն ցուցաբերելու պահանջի մասին»,- ասված է փաստաթղթում։ Դիվանագիտական առաքելությունը խորհուրդ է տվել «չճամփորդել Իրաք», խուսափել այն վայրերից, որտեղ հաճախ…







