զեղչ
Եթե թոշակառուն թոշակը ստանում է քարտով և առևտուր է իրականացնում քարտով, կստանա զեղչեր, ուղիղ ասած՝ թոշակները 10 տոկոսով կբարձրացվեն: Այս մասին Կառավարության նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ այս տարվանից կենսաթոշակների անկանխիկ վճարման ծավալներն ընդլայնվել են, իսկ առաջիկայում ներդրվելու է նոր համակարգը: «Մենք աշխատում ենք կանխիկի շրջանառության կանխման ուղղությամբ և առաջիկայում պետք…
ԿԳՄՍ նախարարությունը մշակել է կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է մարտական հերթապահություն իրականացրած ուսանողներին բուհերում տրամադրել ուսման վարձի զեղչ նույնիսկ նվազագույն առաջադիմություն ունենալու դեպքում: Ներկա պահի դրությամբ ուսման վարձի զեղչեր են ստանում առնվազն 11 միավոր ՄՈԳ ունեցող մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները: Որոշման մասին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բոլորն են սպասում խանութներում գալիք մեծ զեղչերին, սակայն շատ հաճախ այն վերածվում է խառնաշոթի: Այդ օրն ամեն ինչ կարող ենք տեսնել՝ գնումների սայլակներում քնած երեխաներից, մինչև հեռուստացույցների համար «պայքարող» գնորդներ և ավելին: Insider-ը հրապարակել է«Սև ուրբաթ»-ի իսկական խառնաշփոթ հիշեցնող լուսանկարներ: Ասենք նաև ՝«Սև ուրբաթը» հաջորդում է ԱՄՆ-ում նշվող Գոհաբանության օրվան, որը նշվում է նոյեմբերի վերջին…
Չինաստանում ռեստորանի սեփականատերը զեղչեր է առաջարկում լավ կատակի համար: The Beijing News-ի փոխանցմամբ՝ ռեստորանի սեփականատերը՝ Չենը, գովազդ է տեղադրել, որում նշվում է կատակի համար մինչև 10% զեղչի մասին, իսկ եթե կատակն իրեն ստիպի ժպտալ, ապա 50%: Առաջարկը դուր է եկել այցելուներին: Նրանցից մեկը 30% զեղչ է ստացել: Չենի խոսքով՝ ռեստորան բացելիս իր նպատակը ոչ թե…
Կառավարությունը որոշեց Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018 թվականի համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին 2019 թվականի 1-ին կիսամյակում հատկացնել 19 մլն 406 հազար դրամ: Այս մասին հայտնում է կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը։